ՀՀ ԱԻՆ ծառայողները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 28-ին, ժամը 14:56-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սևակի փողոցում՝ Զեյթունի շուկայի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները դադարեցրել են «Ford Escort» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Լ. Ք.) գազի արտահոսքը: