Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բեռնատար է շրջվել
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 28-ին, ժամը 08:12-ին տեղեկություն է ստացել, որ Ռյա Թազա-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ին DAF մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՃՏՊ-ի հետևաքով տուժածներ չկան: