Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Հայաստանն ու Ֆրանսիան հպարտանում են Հայաստանում ֆրանսիական համալսարանով. նախարարները կարևորել են հումանիտար համագործակցությունը

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծապես կարևորում է Փարիզում հայկական հիշողության և մշակութային կենտրոնի բացման, ինչպես նաև Երևանում Շառլ Ազնավուրի կենտրոնի հիմքի վրա Ֆրանսիայի մշակութային կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը: Այս մասին Երևանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքն ամբողջությամբ:

«Հարգելի՛ գործընկեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած իմ ֆրանսիացի գործընկերոջը՝ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հատկանշական է, որ պարոն Լը Դրիանն առաջին արտգործնախարարն է, ով Հայաստան է այցելում ներքաղաքական զարգացումներից և նոր կառավարության ձևավորումից հետո։ Պարոն Լը Դրիանի այցելությունը նաև խորհուրդ ունի իր մեջ, քանի որ այն տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նախարար Լը Դրիանի այցի ծրագիրը բավական հագեցած է, քանի որ մինչ ասուլիսը նա արդեն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այնուհետև, մենք միասին այցելել ենք Մուսա Լեռան հուշահամալիր: Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։

Անկեղծ ասած՝ իրապես շատ զգացմունքային պահ էր Մուսալեռ այդ այցելությունը, և կարծում եմ, որ մենք միասին բավական հետաքրքիր փորձ ունեցանք այդ էմոցիոնալ պահը կիսելու: Ավելի ուշ նախարար Լը Դրիանը հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր մենք անվարան կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա։ Անկախությունից ի վեր մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունն ու բարեկամությունը և հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն է մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը համագործակցային կապերը, միջազգային կառույցներում սերտ փոխգործակցությունը և, իհարկե, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը։ Իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, միջազգային տարբեր ձևաչափերում փոխգործակցության շուրջ, անդրադարձ կատարեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Մեր հանդիպման օրակարգում էր աշնանը նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցը։ Հանգամանալից քննարկում ծավալվեց նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի շուրջ: Այս համատեքստում գործընկերոջս հետ արձանագրեցինք, որ չնայած առկա արդյունքներին՝ այս բնագավառում մեր համագործակցությունը, ունենալով առավել մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ, դեռևս զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մտքեր փոխանակեցինք համատեղ ջանքերով երկկողմ առևտրատնտեսական կապերին նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ֆրանսիական նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել։ Մենք իրապես բավական մեծ ուշադրություն հատկացրինք այս հարցերին: Մեր համատեղ շահագրգռվածությունն է շատ ավելի շոշափելի արդյունքներ տեսնել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության մեջ: Կարծում եմ՝ դրա նախադրյալները կան: Բայց, բնական է, առաջ չեմ ընկնելու:

Դրանց մասին խոսելը չէ կարևոր, այլ տեսնելը և անմիջապես օգտվելը: Կարծում ենք, որ շուտով դա կունենա իր առարկայական և կիրառական արտահայտությունը: Ուրախ եմ նշել, որ այսօր արդեն մեր կողմից ստորագրվել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագիրը: Մենք խոսեցինք մեր երկրների հարաբերությունների կարևոր բաղադրիչներ հանդիսացող ապակենտրոնացված համա­գոր­ծակ­ցու­թյան, կրթամշակութային կապերի, այս ոլորտներում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների մասին: Հայաստանը մեծապես կարևորում է Փարիզում հայկական հիշողության և մշակութային կենտրոնի բացման, ինչպես նաև Երևանում Շառլ Ազնավուրի կենտրոնի հիմքի վրա Ֆրանսիայի մշակութային կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը: Ողջունելի է, որ հայկական «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը դարձել է ոգեշնչման աղբյուր, և դրա օրինակով Փարիզում ևս նախատեսվում է նմանատիպ կենտրոնի ստեղծումը, որը հետագայում կդառնա բարեկամությունը ամրապնդող կամուրջներից մեկը: Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Ե՛վ Հայաստանը, և՛ Ֆրանսիան հպարտանում են Հայաստանում ֆրանսիական համալսարանով, որը կրթական ոլորտում մեր սերտ փոխգործակցության ամենահաջողված օրինակներից մեկն է, Հայաստանի կրթական համակարգում ամենապահանջված համալսարաններից է։

Իմ որդիներից մեկը ևս բարձր վարկանիշ ունեցող այդ ԲՈւՀ-ի շրջանավարտ է։ Ես, այսպես ասած, «փաստը հաստատող» ծնող եմ: Շատ կարևոր է, որ այս կրթօջախն ընդլայնվում է. արդեն այս տարի ծրագրվում է բացել նոր ֆակուլտետ: Առավել ընդարձակ խոսելով կրթական համակարգում նոր համագործակցության մասին` շատ ուրախ եմ, որ երկուստեք ճանաչում ենք կրթական ոլորտում բավական շոշափելի և ուժեղ համագործակցություն ունենալու հսկայական ներուժը: Մենք ունենք ներուժ, մենք ունենք ստեղծագործ կրթության բավական հետաքրքիր օրինակներ` այդ ինստիտուցիոնալ և ստեղծագործ կրթությունը համալրելու և ուղղորդելու համար. այն է` Ֆրանսիական համալսարանի բավական ամուր դիրքերը մեր կրթական համակարգում, ինչպես նաև մեր կարողությունը` փոխանցելու մեր փորձը: Մեր ուշադրության կենտրոնում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս համատեքստում վերահաստատվեցին ինչպես Հայաստանի կողմից բարձր մակարդակով այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու հանձնառությունը, այնպես էլ` ֆրանսիական կողմից բարձրագույն մակարդակով մասնակցությունն ու գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունը:

Մենք մտքեր փոխանակեցինք նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս ձևաչափով հայ-ֆրանսիական փոխգործակցության համար բացվող նոր հեռանկարների շուրջ: Բնական է, սա էլ է մեր երկկողմ օրակարգի կարևոր հարցերից մեկը: Մեր հանդիպմանն անդրադարձ եղավ ղարաբաղյան հիմնախնդրին: Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։ Հանգամանալից մտքեր փոխանակեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումների և Սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Գործընկերոջս խոսքը փոխանցելուց առաջ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հանրապետության տոնի կապակցությամբ: Մեկ դար առաջ հայ ժողովրդի միասնականության և անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր իղձը՝ ժողովրդարավորության արժեքների վրա հիմնված Հայոց պետականությունը: Ես իսկապես բոլորիս սրտանց շնորհավորում եմ: Այս խորհրդանշական փաստը, որ մեր բարեկամ երկրի, մեր բարեկամ ժողովրդի արտաքին գործերի նախարարը Հայաստանում գտնվում է հենց այսօր, շատ կարևոր է»:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված