Չինաստանը հուսով է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը հաջող կլինի
HeaderՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա նախատեսված ժամկետում եւ հաջող կլինի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կիրակի հաղորդել է Reuters գործակալությունը, հղում անելով գերատեսչության կողմից ստացված գրավոր հայտարարությանը:
«ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարների միջեւ ուղղակի երկխոսությունը բացառիկ կարեւորություն ունի Կորեական թերակղզում միջուկային խնդրի լուծման համար», - ասվում է հայտարարության մեջ:
«Հուսով ենք, որ հաջորդ ամսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդի կայանալիք գագաթաժողովը կանցկացվի ըստ նախատեսվածի եւ հաջողություն կունենա», - նշվում է փաստաթղթում: