Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

Ոգեկոչում` արվեստի շնչով

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կազմակերպումը:

Հոգևոր խոսքով և Տերունական աղոթքով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը և ազդարարեց միջոցառման սկիզբը: Երաժշտական համարներով հանդես եկան Արմինե Խաչատրյանը (սոպրանո), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Մարիա Գալստյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգիչ Սմբատ Խալաթյանը, և ներկայացվեցին գեղանկարիչ Մերուժան Խաչատրյանի յուրօրինակ աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որը մինչև ապրիլի 28-ը կարող եք տեսնել միության ցուցասրահում:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նորից ապրիլ է …» երգի պրեմիերայով ( երաժշտ.՝ Արտեմ Խաչատուրի, խոսք՝ Ս. Խալաթյանի): Գեղանկարիչ, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը խոսեց սրբապատկերի խորհրդի, ստեղծման պատմության և նախապատրաստական աշխատանքների մասին: Երեկոյի ընթացքում ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը մեկնաբանեց «Ապրիլի քսանչորս» (խոսք՝ Էդվարդաս Մեժելայտիսի), «Վրեժին սերմացանը» (խոսք՝ Ռուբեն Սևակի), «Թախծոտ սրինգ և հաղթական շեփոր» (խոսք՝ Սիամանթոյի) ստեղծագործությունները:

- Մեզ համար շատ կարևոր է, որ ոչ միայն հայերը, այլ նաև օտարներն ընդունեն հայոց ցեղասպանության փաստն ու հարգեն անմեղ զոհերի հիշատակը. կարևոր է նաև այն, որ այս պատմական անհերքելի ոճրի մասին հնչի նաև նրանց երգերում և բանաստեղծություններում: Այսպիսի ստեղծագործություն է Մեժելայտիսի «Ապրիլի քսանչորս» բանաստեղծությունը, որը ես երգի եմ վերածել,- իր խոսքում նշեց Դանիել Երաժիշտը:

Միջոցառման վերջում գեղանկարիչ, «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը միությանը նվիրեց նկարի վերատպված օրինակը: 

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Фото Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute.

Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը
Ամենադիտված