Մերկելին դատի են տվել
HeaderԳերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը Կանցլեր Անգելա Մերկելի դեմ Սահմանադրական դատարան բողոք է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է կուսակցության իրավաբան Շտեֆան Բրանդները: Բողոքը կապված է կառավարության միգրացիոն քաղաքականության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Zeit թերթին:
Իրավաբանը պարզաբանել է, որ բողոքը Կարլսրուե քաղաքի սահմանադրական դատարան է ներկայացվել դեռ ապրիլի 14-ին, սակայն միայն այժմ է այդ մասին հաղորդվում:
Բողոքում նշվել է, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծմանը բունդեսթագի մասնակցելու իրավունքը, հետեւաբար AfD-ն պահանջում է ստուգել Մերկելի՝ փախստականների համար Ավստրիայի հետ սահմանը բացելու 2015 թվականին ընդունված որոշումը: