ՊԵԿ-ում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով. Վարդան ՀարությունյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?120891&l=am/
ՀասարակությունՊետական եկամուտների նախագահի պաշտոնից հեռացած Վարդան Հարությունյանը պաշտոնավարման ավարտին հրապարակել է ուղերձ՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին թիմային աշխատանքի համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ: Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 17-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը: Նյութի աղբյուրը ` Newsbook.am