Արմավիրում զանգվածային թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել. Սոնա ՏռուզյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?120889&l=am/
ՀասարակությունՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։