Իրանը կշարունակի Սիրիային աջակցել ահաբեկչության դեմ պայքարում
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի պատվիրակության ղեկավար Ալա ադ Դին Բորուջերդիի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ուղիները բոլոր բնագավառներում:
Ինչպես հաղորդում են սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բորուջերդին նշել է, որ սիրիական ժողովրդի կամքը և ղեկավարության ու բանակի տոկունությունը կհանգեցնեն ահաբեկչության պարտությանը: Նա կրկին հաստատել է, որ որևէ ուժ չի կարող ազդեցություն ունենալ սիրիական ու իրանական ազգերի հարաբերությունների վրա: Իրանը կշարունակի կանգնել Սիրիայի կողքին և կօժանդակի սիրիացիներին՝ ահաբեկիչներին հաղթելու հարցում:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ամուր դիրքորոշման, Սիրիայի կողքը կանգնելու և ահաբեկչության դեմ պատերազմում աջակցելու համար: Նախագահը հաստատել է, որ կեղծիքը և տեղեկատվահոգեբանական ճնշումները չեն ազդի սիրիացիների կայունության, ինչպես նաև ահաբեկչության ու ծայրահեղակության ոչնչացման վճռականության վրա: