ՌԴ ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայի հարցը
ՄիջազգայինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ-Ֆեյսալն օգոստոսի 11-ին Մոսկվայում կքննարկեն Մերձավոր Արեւելքում իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեղավարների քննարկման օրակարգային հարցերը սիրիական ճգնաժամն ու դրա լուծման ուղիներն են, Եմենում տիրող իրավիճակն ու Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարը:
Նույն հարցերի առնչությամբ նախորդ շաբաթ Լավրովը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: