Վաշինգտոնը միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց Փհենյանին անվտանգության երաշխիքներ կտրամադրի
ՄիջազգայինԱՄՆ-ն միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ կտրամադրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրենք: Այս փոխանակումը (երաշխիքների) իր ժամին է սպասում արդեն 25 տարի»,- Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր են Փհենյանի միջուկային ծրագիրը քննարկել հունիսի 12-ին Սինգապուրում նախանշված գագաթնաժողովի ընթացքում: