Իրանի հոգեւոր առաջնորդը Թրամփի մասին գրքով լուսանկար է հրապարակել
ՄիջազգայինԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Instagram- ում լուսանկար է հրապարակել, որում նա ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆի «Կրակ եւ կատաղություն. Թրամփի Սպիտակ տանը» գիրքն է կարդում, հաղորդում է «Գազետան»:
«Այսօր գերագույն առաջնորդը Թեհրանում գրքի տոնավաճառի ժամանակ թերթում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին գիրքը», - նշվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Խամենեին բացահայտել էր Թրամփի բազմաթիվ ստերը:
Վոլֆն էլ իր հերթին ավելի վաղ նշել էր, որ գիրքը «մերկ թագավորի ազդեցությունը» կարող է ունենալ եւ վերջ դնել Թրամփի կառավարմանը: