Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել. Սարյան փողոցում հոսում են գինին, համեղ սնունդն ու ռիթմիկ երաժշտությունը ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի գողտրիկ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը բազմատեսակ գինին

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի գողտրիկ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը բազմատեսակ գինիների, անուշաբույր ուտելիքների և ռիթմիկ երաժշտության հարթակի է վերածվել. մեկնարկել է «Երևանի գինու օրերը»: Երկօրյա միջոցառմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Արցախի 25 գինի արտադրող ընկերություն, որոնք հանդես են գալիս ավելի քան 200 տեսակ գինիներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը  նշեց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառման հանդեպ ընկերությունների հետաքրքրությունը շատ մեծ է եղել այս տարի, իրադարձությունից երեք ամիս առաջ արդեն հայտերի ընդունումը փակել են: Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ Մերի Բադալյանը նկատեց, որ այն լավ առաջարկ է զբոսաշրջիկներին, ովքեր բացի մշակութային կոթողներից ցանկանում են նաև տոնակատարությունների մասնակից դառնալ: «Ինչպես գիտեք, աշխարհով մեկ զարգանում է իրադարձային զբոսաշրջությունը: Եթե մենք հետաքրքիր իրադարձություններ չստեղծենք, զբոսաշրջիկը կհոգնի անընդհատ նույն  տեղը գնալուց: Սա տուր-օպերատորի համար շատ լավ գործիք է, որը կկարողանա վաճառել դրսում: Մարդիկ գնում-հասնում են Մյունխեն «October fest»-ին մասնակցելու համար, որտեղ ընդամենը միս ու գարեջուր են վաճառում, ուրախ տրամադրություն ապահովում: Մենք ուզում ենք «Գինու օրերը» դարձնել Հայաստանի մեծամասշտաբ միջոցառումներից մեկը»,-ասաց մեր զրուցակիցը:

Մերի Բադալյանը տեղեկացրեց, որ այս տարվա նորությունը մասնակից ընկերությունների մասին տեղեկատվական գրքույկների պատրաստումն է: Ռուսերենով և անգլերենով հասանելի գրքույկներում զետեղված է համապարփակ տեղեկատվություն գինի արտադրողների մասին, նրանց տուրերի, տեղակայման վայրի մասին: «Հայաստանի գինի արտադրողների մասին փոքրիկ տեղեկագիրքը փոքրիկ հուշանվեր է դառնում զբոսաշրջիկի համար, ով այն տանում է իր հետ տուն»,-հավելեց Մերի Բադալյանը:

Նախորդ տարի միջոցառմանը մասնակցած զբոսաշրջիկների արձագանքներից կազմակերպիչը հիշեց այս մեկը՝ «Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել»:

Զբոսաշրջիկները փառատոնը ստացված են համարում

Կնոջ հետ Սարյանում ճեմող ու խորոված համտեսող Անդրեյ Կուստարյովն ասաց, որ արդեն հասցրել են երեք-չորս տեսակ գինի փորձել. որոշները հավանել են, որոշները՝ ոչ:

«Միջոցառման մասին իմացել ենք մեր հյուրանոցից, որոշեցինք գալ ու տեսնել: Փառատոնը իսկապես շատ լավն է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են և հասցրել են այցելել մի շարք զբոսաշրջային վայրեր:

Ավստրալիայից Հայաստան ժամանած Դինա Շորփանթիեին և նրա կողակցին ևս փառատոնը դուր է եկել: «Մինչև հիմա ամեն ինչ շատ գեղեցիկ է, մի քանի գինի արդեն համտեսել ենք: Մենք Ավստրալիայից ենք, այնտեղ հաճախ ենք ունենում այսպիսի սննդի ու խմիչքների փառատոններ, ուրախ ենք այս անգամ Հայաստանում մասնակցել նման փառատոնի»,-ասաց զույգը:

Իրանից Հայաստան բնակության նպատակով տեղափոխված Տիգրան Ավագյանն էլ «Երևանի գինու օրերին» մասնակցում էր կնոջ և փոքրիկ դստեր հետ: Զրույցի պահին համտեսում էր կարմիր գինի: «Առաջին անգամն է, որ մասնակցում ենք: Շատ լավ միջավայր է»,-ասաց մեր Տիգրան Ավագյանը: Միջոցառման մասին իմացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, ընկերներին ևս տեղեկացրել են, որ գան ու մասնակցեն: Ասում են, որ Իրանում փակ միջավայր է, նման փառատոններ շատ չեն կազմակերպվում, հետևաբար, այն կարող է իրանցի զբոսաշրջիկների համար ևս հետաքրքիր լինել:

Գինի արտադրողները կարևորում են նաև փառատոնի կրթական բաղադրիչը

Երկրորդ տարին միջոցառմանը մասնակցող «Armenia Wine» ընկերության տուրիզմի բաժնի պատասխանատու Սյունե Բարսեղյանի խոսքով՝  վերջին տասը տարիներին գինեգործության ոլորտը մեծ զարգացում է ապրել Հայաստանում, իսկ նմանատիպ փառատոնները նաև կրթական նշանակություն ունեն: «Ժողովուրդը ծանոթանում է գինու մշակույթին, սովորում է ինչպես գինին ըմպել, ինչպես համադրել այն սննդի հետ, ինչն ավելի հետաքրքիր է դառնում թե մասնավոր ոլորտի, թե սպառողի համար: Սպառողը սկսում է ճանաչել խաղողի սորտերը, տարբեր արտադրողների առանձնահատկությունները, պատրաստման տեխնոլոգիաները, իսկ արտադրողի համար հետաքրքիր է լինելու, քանի որ պահանջարկն ավելի գիտակցված ու խիստ է դառնում»,-ասաց Սյունե Բարսեղյանը:

Նա կարևորեց միտումը, որ հայ սպառողները գնալով գերադասում են հայկական գինիները ներկրվածից, իսկ արտասահմանցիների շրջանում բարձրանում է իրազեկվածությունը հայկական արտադրանքի հանդեպ:

«Նոյան Տապան» ընկերության ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանն էլ նշեց, որ ԱՀՊ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող իրենց ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացված է նաև Հայաստանում, իսկ միջոցառմանը հանդես է գալիս Արենի սորտից պատրաստված կարմիր ու Կաստել խաղողից ստացված սպիտակ գինիներով: «Այցելուներին առաջարկում ենք սպիտակից սկսել, վաղը գալ կարմիրի հետևից, քանի որ սկզբնամասում ենք գտնվում, ճիշտ է սպիտակից սկսելը, որ գլխացավ, սրտխառնոց չսկսվի գինիները խառնելու պատճառով»,-ասաց ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ գինի նախընտրում են հիմնականում 20 տարեկանից բարձրերը, հատկապես կանայք: «Տղամարդիկ ավելի շատ կարմիր գինի են նախընտրում, իսկ կանայք՝ սպիտակ, դրա համար միշը սպիտակն ավելի շատ է վաճառվում, քան կարմիրը: Կանայք ավելի շատ են խմում գինի, քան տղամարդիկ»,-հավելեց Կարեն Զուրաբյանը:

Բոլոր նրանք, ովքեր այսօր չեն կարողացել մասնակցել Գինու օրերին, կարող են հաճելի միջավայրում գինի համտեսել մայիսի 12-ին:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված