Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերված սահնօձին
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 14:09-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: