Հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ
ՀասարակությունՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի էջում, որտեղ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք և քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր։ Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում: Ես ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»,- գրել է քաղաքական գործիչը: