Հայաստանի տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
ՀասարակությունՀայաստանի շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, մայիսի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Oդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: ԱԻՆ լրատվական կայքի համաձայն՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: