Արաքսավան գյուղի մոտ ավտոմեքենան հայտնվել դաշտամիջյան հատվածում. Երկու մարդ հոսպիտալացվել է
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 6-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 22 կմ-ին BMW մակնիշի (վարորդը` Տ. Մ., ծնված 1981 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Հ. Մ.-ն (ծնված 2012 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մուրացան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով մոտեցրել ավտոքարշակին: