Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու անդամների ուղերձը ԱԺ պատգամավորներին

Հասարակություն

Ակունք համայնքը տասնամյակներ շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ըմբոստ ու անաչառ վարքագծով: Մեզ միշտ ասում են , թե մենք բարդ ժողովուրդ ենք: Այո՛, բարդ ենք, բայց բարդ ենք մեր պարզության ու ազնվության մեջ:

Աշխատանքի ընթացքում մենք առաջնորդվում ենք համայնքի ժքողովրդին ծառայելու սկզբունքով, լինելով միշտ լիբերալ և հանդուրժող՝ հարգելով համայնքի բնակիչների կարծիքը և շահերը:

Ինչպես Հայրենական պատերազմում, այնպես էլ Արցախյան գոյամարտի պայքարում, համայնքի հարյուրավոր քաջորդիներ իրենց անձնազոհ մասնակցությունն են ունեցել բոլոր մարտական գործողություններում՝ լինելով ամենաթեժ կետերում:

Այսօր էլ մեր շատ ու շատ համագյուղացիներ իրենց մարտական հերթապահությունն են անցկացնում Հայաստանի և Արցախի սահմաններում՝ պաշտպանելով հայրենիքի անվտանգությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք ոչ միայն նյութապես ու ֆինանսապես, այնպես էլ ֆիզիկապես կանգնած ենք եղել մեր նորօրյա հերոս զավակների կողքին: Եվ այսօր այդ հերոսների կողմից բարձրացված համազգային զարթոնքի օրերին ևս մեր համայնքի բնակիչները , և հատկապես ՝ երիտասարդները, եղել են շարժման մեջ և ազատ արտահայտել իրենց կամքը ՝ միանալով իրենց բազմահազար քույր ու եղբայրներին:

Ակունք համայնքի ղեկավարությունը, ավագանին և համայնքի բնակիչները կոչ են անում ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, հատկապես հանրապետական պատգամավորներին և հատկապես Գեղարքունյաց աշխարհից ծնված մեր հայրենակից պատգամավորներին և հորդորում են՝ չկոտրել մեր որդիների պատերազմում թրծված կամքը և հավատը: Անսալ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պահանջը և միաձայն, ոչ թե կեսով կամ մեկ երրորդով, այլ հարյուր տոկոսով ձայն տալ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:

Դրանով դուք և ամբողջ հայ ժողովուրդը կերտած կլինենք մի նոր մայիսյան հաղթանակի օր:

Միշտ հիշենք դարերի իմաստությունը՝ մինչև չկայունացնենք մեր տան խաղաղությունը, մենք չենք կարող պահպանել մեր հազարավոր հայորդիների կյանքի և արյան գնով ձեռք բերված խաղաղությունը:

Այսուհետ մենք թո՛ղ ունենանք անկուսակցական համակարգ և պետություն: Թող դա կոչվի միաբանության և հանդուրժողականության հայրենիք, այնպիսի միաբանություն, որն ամեն օր կերտում են մեր զինվոր զավակները սահմանի վրա:

Հարգանքներով՝

Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյան և ​ ավագանու անդամներ

Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էր
Ամենադիտված