Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԿիրակի Ղազախստանում Աստանայի ժամանակով 13.06-ին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է երկրի կրթության եւ գիտության սեյսմոլոգիական փորձարարամեթոդական էքսպեդիցիան:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Ալմաթիից 321 կմ հյուսիս-արեւելք:
«MPV 5.5 մագնիտուդ: Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 45.07°, արեւելյան երկայնության 79.97°: Խորությունը 5 կմ»,- նշված է սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրության մեջ:
МSК-64 սանդղակով ստորգետնյա ցնցումները զգալու մասին տեղեկություններ չկան: