Քոչարյանը հետևում է, բայց չի մասնակցում իրադարձություններին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դարձյալ հերքում ենՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?120396&l=am/
ՀասարակությունԱնցած օրերին սոցիալական ցանցերում համառորեն լուրեր էին տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցում է քաղաքական գործընթածներին և որ իր հետ կապված որոշակի իրադարձություններ են սպասվում առաջիկա օրերին: Այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դարձյալ հերքում են տարածել, որ Քոչարյանը հետևում է զարգացումներին, բայց չի մասնակցում դրանց։ «Լուրերի իսկությունը հերթական անգամ ճշտելով և հերքում ստանալով երկրորդ նախագահի գրասենյակից՝ վերստին տարածում ենք հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հետևում է իրադարձություններին և զարգացումներին, բայց դրանց չի մասնակցում», - նշված է 2rd.am-ի տարածած հաղորդագրության մեջ։