Փաշինյանը հրապարակել է Թավշյա հեղափոխությանը միացած համայքների ցանկը (լուսանկարներ)
ՀասարակությունՀայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում փաստաթղթեր է հրապարակել, որտեղ նշված է, թե ինչպես է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը պահանջում ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ Վարչապետ։ Փաստաթղթերից մեկն էլ վերաբերում է Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Ծովինար համայնքների, Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ Թավշյա հեղափոխությանն ու պայքարին միանալուն: «Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքը միանում է Թավշյա հեղափոխությանը, Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքը միանում է Թավշյա հեղափոխությանը»,- գրել է քաղաքական գործիչը՝ հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Համաժողովրդական շարժմանն արված դրամական նվիրատվությունների հաշվետվությունը՝ ապրիլի 10-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։