ՀՀԿ-ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը . Փաշինյանի հայտարարությունը
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրությունը։«Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», — կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։
«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար», — նաև ասում է ընդդիմադիր առաջնորդը, նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ ֊-«Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։
Շարունակությունը՝ այստեղ :