«Հրապարակ». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ձերբակալվածը նրա հետ ինտիմ կապի մեջ է եղել
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը բացահայտվել է ականատես վկայի միջոցով։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց տեղեկացված աղբյուրը։ Այնուհետեւ բերման են ենթարկել Աննա անունով 18 տարեկան աղջկա եւ Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդի, որն էլ անմիջականորեն իրագործել է սպանությունը, դանակով 50-ից ավելի հարվածներ հասցնելով կնոջը։ Հատկապես խոցոտված են եղել Անիի ոտքերը։ Երիտասարդները գումար են տարել, որի չափն այնքան էլ մեծ չի եղել։ Հաստատվել է քննչական կոմիտեի նախնական վարկածը՝ ավազակային հարձակում կողոպուտի նպատակով։ «Այդ սրիկան ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել», - ասում է Աշտարակի բնակիչ Մարինե Բունիաթյանը, որը Անիի 20 տարվա ընկերուհին է։
Նա չի ճանաչում Մուշեղին․ «Վերջին տարիներին Անին շատ զբաղված էր, եւ ես նրա հաճախորդներին եւ ծանոթներին չեմ ճանաչում», - ասում է Մարինեն, որը ներկայումս զբաղված է հանգուցյալ ընկերուհու հուղարկավորության հարցերով։
Մեր տեղեկություններով, Մուշեղը ելումուտ է ունեցել Անի Մաջնունյանի տուն, եւ նրա հետ մտերմական, ինտիմ կապի մեջ է եղել։ Անի Մաջնունյանը 55 տարեկան էր։ «Սա մեր բոլորիս վիշտն է», - ասում է նրա ընկերուհին։
Ավելի վաղ տեղեկացանք, որ Մուշեղը Յանուս թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանն է, որը բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն ունի եւ 20 տարեկանում հասցրել է ամուսնանալ, երեխա ունենալ եւ ամուսնալուծվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում