«Կնոջդ համարը կհրապարակեմ, որ բոլորը սկսեն հայհոյել…» Մարգարիտ Եսայան
ՀասարակությունԱյսօր ասուլիսիդ ժամանակ հայտարարեցիր, որ հանրապետական պատգամավորների հեռախոսահամարներին զանգահարեն կողմնակիցներդ և պահանջեն, որ մայիսի 1-ին քեզ ընտրեն։
Կողմնակիցները արդեն սկսել են զանգահարել վայբերով, վոցապով, սովորական համարներով, գրել սմս-ներ, նաև նամակներ են գրում, որոնք ողողված են սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես…
Ուրեմն, ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսիր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը, եթե դու դա անմիջապես չանես….. Հ․Գ․ Կարող ես ասել, թե դրանք քո կողմնակիցները չեն, ուրեմն՝ իմացիր, նրանք հենց քո անունն էլ տալիս են և այո, պահանջում, որ քեզ ընտրեմ: Կարող եմ նաև համարները տարածել և նամակները: