Հրապարակել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հեռախոսահամարները
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Ի խոսքում նա կոչ արեց հրապարակել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հեռախոսահամարները, նաև նրանց բնակության վայրի հասցեները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան զանգահարել նրանց և պարզել նրանց դիրքորոշումը, թե ինչպես են պատրաստվում քվեարկել մայիսի 1-ին ԱԺ-ի հատուկ նիստում։ Այս մասին ընդդիմադիր գործիչը հայտարարեց, երբ լրագրողները նրան հարց ուղղեցին այն մասին, թե ինչ է կարծում՝ ինչպես են քվեարկելու ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկության ժամանակ։ Նա հայտնեց, որ ինքը հրապարակավ է գործում և տեղեկություններ չունի, թե նրանք ինչպես են քվեարկելու, բացի այդ, չի կարող ՀՀԿ-ական պատգամավորների անուններ տալ, որոնք միացել են իրենց շարժմանը։