Հնարավո՞ր է հղիանալ օրալ սեքսից (չափահասների համար)
LifeՀարց.
Եթե ես ու իմ ընկերը օրալ սեքսով ենք զբաղվել, ես չեմ հղիանա, այնպես չէ՞:
Պատասխան.
Դու չես կարող հղիանալ միայն օրալ կամ անալ սեքսից: Որպեսզի աղջիկը հղիանա, հարկավոր է, որ տղայի սերմնահեղուկը ներս մտնի աղջկա հեշտոց, իսկ այնտեղից դեպի ձվարաններ, ինչը ֆիզիկապես չի կարող պատահել օրալ կամ անալ սեքսի ընթացքում: Սակայն, եթե զույգը զբաղվում է անալ սեքսով, և տղայի սերմնահեղուկի մի մասը հայտնվում է աղջկա հեշտոցի մուտքի մոտ, հնարավոր է, որ աղջիկը հղիանա: Ինչքան էլ որ դու չես կարող հղիանալ օրալ կամ անալ սեքսից, միևնույն է կարող ես վարակվել սեռավարակներով, ինչպիսին են օրինակ սեռական հերպեսն ու ՄԻԱՎը: Այդ պատճառով, նույնիսկ օրալ կամ անալ սեքսի ժամանակ, միշտ օգտագործիր պահպանակ:
Մանրամասները՝ այստեղ