Կարեն Կարապետյանն արդեն որոշել է, թե որ նախարարները կլքեն պաշտոնները
ՀասարակությունԲոլորս էլ հիշում ենք 2016թ-ը, երբ Կարեն Կարապետյանը նոր էր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նա ակտիվ գործունեություն էր ծավալում, հեռացումներ և նոր նշանակումներ անում: Այդ ժամանակաշրջանում մի շարք նախարարներ շատ արագ հեռացվեցին իրենց պաշտոններից և եկան փոխարինելու նոր կադրեր:
Հարց է առաջանում՝ ի՞նչ եղավ այդ Կարենին:
Այն ժամանակ նա արագ էր կողմնորոշվում ում թողնել և ում հեռացնել: Այդ օրերին նրան չէր հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդը, սակայն այսօր, երբ ժողովուրդը դեմ է դուրս եկել հենց իրեն և պահանջում է նրա հրաժարականը, վարչապետի պաշտոնակատարին հանկարծակիորեն սկսել է հետաքրքրել ժողովրդի մի ստվար զանգվածի կարծիքը:
Կողմնորոշվի՛ր Կարեն, սա քեզ չի՛ սազում ...
Կարդացեք նաև՝ http://oratert.site/?p=7397&l=am