ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան
LifeԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ԶԼՄ-ների համար տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է»,- նշել է Փաշինյանը։
«Վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ» հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա:
Մանրամասները՝ այստեղ