Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։