Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը. Ինչ անակնկալ է նա պատրաստել Նիկոլի համար
ՀասարակությունԵրեկ մինչև ուշ գիշեր տեղի ունեցած դատական նիստերին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները որոշումներ են կայացրել 2 ամսով կալանավորել հուլիսի 30-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության քարտուղար Դավիթ Սանասարյանին, կուսակցության անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանին, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանին: Շատերի համար իսկապես զարմանալի է, թե ինչու իշխանությունները նման լարված իրավիճակում գնացին այս ձերբակալություններին: Եվ ինչու ձերբակալվեցին հասարակական քաղաքական գործիչներ, որոնք որոշակի հեղինակություն ունեն հանրության շրջանում և վայելում են որոշակի հեղինակություն: Այս հարցը ունի իր հստակ պատասխանը: Առաջին օրերին այս գործիչներին ձերբակալեցին, որպեսզի հակաիշխանական շարժումը մնա առանց գլխի: Մենք հիշում ենք, թե ինչպիսի թափ և էներգետիկա ստացավ շարժումը, երբ այս գործիչները ակտիվ գլխավորում էին այն: Իսկ հիմա նրանց կալանավորումը ունի մեկ ուրիշ նպատակ: Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է հանրությանը շեղել իր հրաժարականի պահանջից և փորձում է հանրության պայքարը բաժանել մի քանի մասերի, որպեսզի մարդիկ սկսեն պայքարել սույն գործիչների ազատության համար, իսկ հետո մոտ կլինեն ընտրությունները և նորից ժամանակ չի լինի նախագահի հրաժարականի պահանջ առաջ քաշելու համար: 0