Հայ ֆուտբոլիստների արձագանքը Սերժ Սարգսյանի հրաժարականին
LifeՄի շարք հայ ֆուտբոլիստներ, ինչպես հազարավոր հայեր, սպասում էին Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այսօր՝ ապրիլի 23-ի, Սարգսյանը երկրում մի քանի օր բողոքի խաղաղ ակցիաներից հետո հրաժարական տվեց: Ֆուտբոլիստներն այդ առիթով հրապարակումներ են արել սոցիալական ցանցերի իրենց էջերում:
«Հալալ ա մեր ազգին՝ հատկապես երիտասարդությանը»,- ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյան:
«Հաղթանաաաաաաակ!!!!! Ս.Ս. հրաժարական տվեց!!»,- ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյան:
«Մեռնեմ ես իմ ազգին, հաղթանակ:
Աերոպորտը փակել ա պետք:
Ամենաերջանիկ օրը:
Քեֆս միլիոն ա»,- ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյան:
Ֆուտբոլիստ Գեւորգ Կասպարովը Հայաստանի դրոշի լուսանկար է հրապարակել.
Մանրամասները՝ այստեղ