«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Եղբայրը հանել է բացակա եղբոր կնոջ վարտիքն ու փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ...սակայն ներս է մտել եղբոր երեխան

Life

48-ամյա Կոլյա Միրզոյանը նախկինում 8 անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ դատապարտվել է 1978 թվականին, երբ 14 տարեկան էր: 8-րդ անգամ 9 տարի ազատազրկման է դատապարտվել 2004 թվականին՝ ավազակային հարձակման համար: Դատվածությունները մարված չեն:

 2012 թվականի օգոստոսի 10-ին Միրզոյանը ազատություն է դուրս եկել, ընտանիքին «ուրախացրել» իր վերադարձով, «պատվել» իր ներկայությամբ և օգոստոսի 31-ին վերստին հայտնվել կալանքի տակ:

Այս անգամ Կոլյան իրեն չի ծանրաբեռնել ավազակային հարձակում կամ նման «արտագնա» ծանր հանցագործություն կատարելու համար: Գործել է իր հարկի ներքո, ինքնադրսևորվել է և նորից հրաժեշտ տվել ազատությանը:

Ըստ դատավճռի՝ Կոլյան կալանավայրից դուրս գալուց հետո բնակվել է հայրական տանը՝ ծնողների, կալանավայրում գտնվող եղբոր ընտանիքի ու մահացած եղբոր որդու հետ:

Տնեցիների հետ հարաբերությունները ի սկզբանե եղել են լարված: Ի լրումն ագրեսիվ պահվածքի:

Կոլյան սկսել է ոչ եղբայրաբար նայել բռնված եղբոր կնոջը: Իսկ օգոստոսի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, երբ եղբոր կինը խոհանոցում էր, տանն էլ ուրիշ մարդ չկար, Կոլյան մտել է խոհանոց, մտերմիկ զրուցել հարսի հետ:

Մեջբերում դատավճռից. «Զրույցի ընթացքում Կոլյան բռնել է եղբոր կնոջ թևից, տարել, նստեցրել պատշգամբի թախտին և սեռական հարաբերություններ ունենալու նպատակով հանել նրա վարտիքները»: Այս բարդ իրավիճակում կինը կարողացել է հրաժարվել բացակա ամուսնու ներկա եղբոր հետ սեռական հարաբերություններ ունենալուց:

Հարսին փրկել է նաև Կոլյայի մահացած եղբոր զավակի ներս մտնելը: Տղան կույր էր, նա տուն է մտել ու ձայն տվել հարսին: Կոլյան չի կարողացել հասնել սրտի ուզածին:

Երկու օր անց՝ օգոստոսի 28-ին, նորից երեկոյան նույն ժամանակահատվածում Կոլյան տուն է մտել ալկոհոլ օգտագործած վիճակում, խոհանոցում կրկին բռնեցրել հարսին ու զրույց սկսել հետը: Այս անգամ բանը «վարտիքներին» չի հասել, որովհետև հարսը սպառնացել է, թե ամեն բան կպատմի տնեցիներին:

Կոլյան մոռացել է վարտիքների ձգողականության մասին, ձեռքն է առել խոհանոցային դանակը, թիկունքի կողմից մոտեցել հարսին, «գրկել նրա որովայնի հատվածից» ու, դանակի ծայրը դնելով պարանոցին, սպառնացել, թե կսպանի, եթե նա կատարվածի մասին լուրեր տարածի: Հարսը իրական վախ է զգացել իր կյանքի համար, տեղի ունեցածը պատմել սկեսուրին:

 

Հարս ու սկեսուր դիմել են իրավապահներին: Հասարակության մեջ ու ընտանիքում հանգիստ կյանքից խորթացած Կոլյային վերստին առել են կալանքի տակ:

Դատարանում Կոլյան իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կալանավայրից վերադառնալուց հետո մոր վատ վերաբերմունքի պատճառով բազմիցս հայտնել է, թե ցանկանում է հեռանալ հայրական տնից ու այլևս երբեք չվերադառնալ:

Օգոստոսի 26-ին հենց այդ մասին է իրազեկել հարսին, հավաքել հագուստները, վերցրել ճամփա գնացողին անհրաժեշտ պարագաները՝ պայուսակ ու դանակ: Հարսին ասել է, թե դանակը վերցնում է անվտանգության համար:

Օգոստոսի 26-ից 30-ը մոր բողոքների հիման վրա իրեն մի քանի անգամ կանչել են ոստիկանություն: Բողոքները անհիմն լինելու պատճառով ամեն անգամ իրեն բաց են թողել:

Օգոստոսի 30-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում ինքը գլուխն առել ու գյուղից ուղևորվել է Երևան:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության պետի աշխատասենյակից իրեն զանգահարել է հարսը և մեղադրել սեռական հարաբերություններ ունենալու մտադրության ու սպանելու սպառնալիքի համար:

Հետո էլ զանգել է ոստիկանության պետը և իրեն հրավիրել բաժին՝ մոր ու հարսի բողոքի կապակցությամբ:

Քանի որ ինքը պատճառ չուներ թաքնվելու, իր կամքով ներկայացել է ոստիկանություն:

Ինքը հարսին չի պարտադրել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպանելու սպառնալիք չի տվել: Այդ մեղադրանքների պատճառը իրեն տնից հեռացնելն է. նրանք չէին ցանկանում իր հետ նույն հարկի տակ ապրել:

Կոլյան դատարանում նշել է, թե մահացած եղբոր որդին ճիշտ ցուցմունք չի տվել, նա իր ու հարսի խոսակցությունը լսել չէր կարող:

Ինչ վերաբերում է կալանավայրում գտնվող եղբորը՝ տվյալ հարսի ամուսնուն, ապա, ըստ Կոլյայի՝ երբ ինքն էր կալանավայրում, իսկ այդ եղբայրը՝ ազատության մեջ, նա «բարոյապես վատ վերաբերմունք էր ցուցաբերել» իր կնոջ նկատմամբ, ինչի պատճառով իր ու եղբոր հարաբերությունները լավ չեն:

Տուժող հարսը դատարանում ասել է, թե ցանկանում է, որ Կոլյան քրեական պատասխանատվության ենթարկվի կատարածի համար:

Կոլյային չի պաշտպանել նաև մայրը:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կոլյա Միրզոյանին և դատապարտել տվյալ արարքի համար նախատեսված առավելագույն պատժի՝ 2 տարի ազատազրկման՝ նրա կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը համարելով առանձնապես վտանգավոր: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից:

2012 թվականի դեկտեմբերի 25-ին, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործը հանձնվել է դատարանի արխիվ:

Նախկին հանցագործություններով Կոլյա Միրզոյանը վնաս էր հասցնում օտարներին: Իսկ նրա իններորդ քրեական գործը՝ իններորդ «ալիքը», կործանիչ հարված էր ներընտանեկան, հարազատական կապերին: Հայրական տունը նրա դեմ արդեն պինդ փակել է իր դուռն ու լուսամուտը: Եվ Կոլյային «հանձնել են… կալանավայրային արխիվ». միգուցե 14 տարեկանից կալանավայրերին վարժված այս 48-ամյա տղամարդու համար «հայրենի տուն» ասվածը ոչ թե ազատության մեջ է, այլ հենց կալանավայրային միջավայրում:

 Նյութի աղբյուրը՝ այստեղ

 

 

 

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված