Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, իսկ Փաշինյանը հոսպիտալացվեց
ՀասարակությունԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։
Բաղրամյան փողոցի վրա տեղադրված մետաղական փշալարերը ճեղքելու համար ակտիվիստները փայտեր են կիրառում: Նրանք վանկարկում են՝ «ոստիկան, միացի՛ր»:
Փշարարերից այն կանգնած են ոստիկաններ՝ սաղավարտներով ու մահակներով: Նիկոլ Փաշինյանը փշալալերի դիմացն է կանգնած: Նա անձամբ փորձում է ճեղքել դրանք, փորձում է անցնել փշալարից այն կողմ:
Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց հատուկ միջոցներ՝ հավանաբար արցունքաբեր գազ։
Բաղրամյան փողոցում ոստիկաններն ու ցուցարարները բախվեցին: Մարդիկ փորձում են ճեղքել ոստիկանական պատը՝ նետելով աղբամաններ: