Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածից Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը ՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո


Ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի. Գոհար Հովհաննիսյան

Life

Այսօր ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ, ինչպես նաեւ տեղեկացել ապագա պլանների մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Ինչպես ամեն տարի, այս տարի եւս տարեդարձս մեկնարկեց անակնկալներով: Կեսգիշերին մայրիկիս տանն էի, ամուսինս էլ որոշել էր հավաքել մեր լավ ընկերներին ու ուղիղ 12:00-ին մտնել տուն: Ծաղիկներ, տոնական տորթ ու լավ մթնոլորտ, դրանից առավել էլ ի՞նչ է պետք»,- նշեց Գոհարը՝ հավելելով, որ այսօր տոնական օրը կշարունակի աշխատավայրում՝ առանց հատուկ ծննդյան խնջույքի: Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը նկատեց. «Աղջիկս դեռ շատ փոքր է անակնկալներ պատրաստելու համար, բայց այ տղաս մեծի նման որոշել էր ինձ ուրախացնել: Նա բակից ծաղիկ էր քաղել, իր ճաշակով այն փաթեթավորել էր, եւ մեծ ուրախությամբ նվիրեց ինձ: Գիտեք, թեկուզեւ այդ ծաղիկը մի քիչ էլ թոշնած էր, բայց ինձ համար շատ թանկ էր: Ես ինձ իսկապես երջանիկ մայրիկ եմ համարում»:

Գոհարը խոստովանեց, որ շատերի նման, ինքն էլ է վախենում մեծանալուց. «Կարծում եմ, չկա մեկն, ով չմտածի ու մի քիչ էլ չվախենա մեծանալուց: Պարզապես պետք է կարողանաս այդ ամենի մասին մտածելուց զատ, նաեւ վայելել կյանքն ու քեզ տրված հնարավորությունները: Հոգեպես ես ինձ 16-ում եմ զգում, բայց նաեւ գիտակցում եմ, որ մեծանալու դեմ բոլորս էլ անզոր ենք, հետեւաբար դրա վրա կենտրոնանալ պետք չէ»,- նկատեց նա:

Կյանքում թույլ տված սխալների մասին Գոհարը չի մտածում, փոխարենը՝ առաջ է շարժվում: «Իհարկե, սխալներ բոլորս ունենք, բայց ես դրանց մասին չեմ մտածում, քան որ այլեւս ոչինչ հետ բերել ու ուղղումներ անել չես կարող: Դրա համար ես միշտ շարժվում եմ առաջ ու վայելում ձեռքբերումներս»,- նշեց նա եւ շարունակեց. «Այն, ինչի ես հասել եմ երգարվեստում, հասել եմ միայն իմ աշխատասիրության եւ ընկերներիս օգնությամբ: Ճանապարհս հարթ ու հեշտ չի եղել, բայց ես գնացել եմ իմ երազանքի հետեւից ու կարողացել եմ հասնել դրան: Մասնագիտությանս մեջ այսօրվա իմ դիրքը իմ ձեռքբերումներից է, սակայն ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է: Գիտեք, տարիներ առաջ, երբ մուտք գործեցի երգարվեստ, ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի: Արդյունքում՝ այսօր իմ ընտանիքն ունեմ եւ հպարտանում եմ դրանով: Ես երբեք թույլ չեմ տա, որ մասնագիտությունս առաջին պլանում լինի. Սկզբում ընտանիքս, հետո նոր մնացյալ բաները»:

Վերջին ամիսներին Գոհարն ասես ավելի պասիվ է աշխատում, նոր տեսահոլովակներ ու աշխատանքներ կարծես թե չկան: Այս մասին խոսելիս՝ երգչուհին պատճառաբանեց, որ վերջին ամիսներին զբաղված է եղել նոր տուն տեղափոխվելով եւ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելով, սակայն անգործության մատնված չի եղել: Ավելին՝ շուտով կտեսնենք նոր աշխատանքների պտուղները:

«Մայիս ամսին ընկերներիս հետ կմեկնենք Բոստոն, այնուհետեւ Մոնրեալ՝ համերգների: Սրանից զատ, սեպտեմբերին կբեմադրվի երաժշտական ներկայացում, որտեղ ես էլ կներկայանամ: Առաջիկայում կրկին կվերադառնամ նախկին ակտիվ գործելաոճին»,- եզրափակեց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում
Ամենադիտված