Գյումրիում 28-ամյա երիտասարդ է հոսանքահարվել եւ մահացել
ՀասարակությունԳյումրիում այսօր՝ օգոստոսի 6-ին, 28-ամյա երիտասարդ է հոսանքահարվել եւ տեղում մահացել:
NEWS.am-ի թղթակցին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 28-ամյա Գոռ Բաղդասարյանն իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած: Նա հոսանքահարվել է նկուղում աշխատելու ժամանակ:
Հանգամանքները ճշտվում են: