PKK-ի մարտիկները հարձակվել են ժանդարմերիայի վրա
ՄիջազգայինԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ զինյալներ հարձակվել են Թունջելիում (Դերսիմում) ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
Թուրք իրավապահ մարմինների կողմից իրականացված պատասխան կրակոցների հետևանքով կողմերի միջև բախում է սկսվել, որը տևել է կես ժամ: Դեպքին միջամտած ռազմական ուղղաթիռի ռմբակոծությունների հետևանքով այդ շրջանում անտառային հրդեհ է սկսվել:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: