ԻՊ-ն մահապատժի է ենթարկել սեռական հարաբերություններից հրաժարված 19 աղջիկների
Ուշադրության կենտրոնում«Իսլամական պետության» ահաբեկիչները մահապատժի են ենթարկել նվազագույնը 19-ը կանանց իրենց հետ սեռական հարաբերություններ չունենալու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է Քրդական ժողովրդավարական կուսակցությունը: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 19 երիտասարդ աղջիկներ, որոնց վերջին երեք ամիսների ընթացքում տարբեր ժամանակներում առևանգել են ահաբեկիչները, հրաժարվել են նրանց հետ սեռական հարաբերություն ունենալ: Ուստի նրանց մահապատժի են ենթարկել երկարատև ծաղրանքից հետ:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ահաբեկիչները վաճառում և փոխում են երիտասարդ կանանց ու աղջիկներին, ինչպես անասունների, ապա նա ավելացրել է, որ որքան կինը մեծ է տարիքով, այնքան գինը ցածր է: 59-ամյա կնոջ համար նրանք պահանջել են ընդամենը 100 դոլար:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ԻՊ-ի ահաբեկիչների սեքս-ստրուկների թիվը վերջին ամիսների ընթացքում գերազանցել է 1000-ը: