Խnշոր шվտnվթшրի է ենթшրկվել «Ֆnւլ Հшnւսի» Ռnւբենը.. 2 hnգի էլ ծանր վիճшկnւմ տեղшփnխվել է hիվшնդшնnց
LifeԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի և Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը:Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից , որպես «Բարմեն Ռուբո»: