Գվատեմալայում քաղաքապետ է սպանվել
HeaderԳվատեմալայում սպանվել է Սակապայի քաղաքապետը: Քաղաքապետ Խուլիո Ալբերտո Էնրիկես Սանչեսի վրա հարձակվել են, երբ նա իր ավտոմեքենայի մեջ էր, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ազգային քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Էդվին Էսկոբարը տեղացի լրագրողներին հայտնել է, որ Էնրիկեսը դժգոհում էր քաղաքական մրցակցության էսկալացիայից: Ոստիկանությունից նաեւ հայտարարել են, որ շրջանը տուժում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության բարձր մակարդակից:
2016 թվականի սկզբից Գվատեմալայում սպանվել է առնվազն 4 քաղաքապետ: