Տավուշի մարզում հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
ՀասարակությունՏավուշի մարզում օգոստոսի 5-ին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:
NEWS.am-ի թղթակցին Լոռու մարզի Կուռթան համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը հայտնեց, որ վիրավորված զինծառայողը՝ 38-ամյա Սամվել Խարազյանը իր համագյուղացին է:
«Ոտքն է վնասվել, այժմ Վանաձորի հոսպիտալում է գտնվում: Վտանգավոր ոչինչ չկա, վիրավորումը ստացել է ոտքի ազդրի հատվածում: Վիրահատվել է, հիմա վիճակը կայուն է»,- ասաց նա:
Նշենք, որ Սամվել Խարազյանն ամուսնացած է, ունի երկու փոքր երեխա:
Աղբյուրը՝ NEWS.am