Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին

Blog

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Մեծահարգ պարոններ, ուզում եմ գոնե մեկ անգամ վստահ ու համոզված լինել, որ սույն Բաց նամակն էլ չի արժանանա այն բազում նամակների ճակատագրերին, որոնք գրվում ու հրապարակվում, սակայն մատնվում են անտարբերության: Ուզում եմ, որ գոնե մեկ անգամ մեր երկրում մի Բաց նամակ վերաբերմունք և արձագանք ձևավորի, պարտադրի գտնել լուծումներ:

Սույն Բաց նամակի առիթն իմ տևական դիտումներն են և ,,Սյունյաց լրագիր,, էլեկտրոնային թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր ՍԱՍՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մտահոգությունները, որոնք, կարծում եմ, լուծելի են, եթե դրսևորվի կամք և ցանկություն, եթե հարավային Հայաստանի ռազմավարական ծրագրերի մեջ մշակույթը ևս դիտարկվի որպես պետության պահպանման, արտագաղթի կանխման կարևորագույն գործոն:
Կապանի կենտրոնում, ժամանակին, բացի վարչական-կառավարական շենքերից, տեղակայված էր նաև Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական միջրջանային թատրոնի շենքը՝ ինքնատիպ ճարտարապետական կառույց, որը խորհրդանշում էր խորհրդային կոնստրուկտիվիզմը, ուներ թատերա-հանդիսանքային միջոցառումների կազմակերպման բոլոր հնարավորությունները: Նախորդ դարի 80-ականների վերջին որոշվեց քանդել թատրոնի հին շենքը և կառուցել նորը։ Աշխատանքները կատարելու պատվիրատու, մերօրյա բնորոշմամբ՝ հովանավոր, ճանաչվեց ԶՊՄԿ-ն։ 1990-ականների սկզբին՝ պատերազմի, կոմբինատի գործունեության դժվարությունների պատճառով, շինարարությունը կանգ առավ։ 2008-ին, փոխված իրողությունների պայմաններում, երբ արդեն «լուծվել» էր թատրոնի շենքի հարցը, որոշվեց թատրոնի նախկին տեղում կառուցել Բիզնես կենտրոն՝ ԶՊՄԿ համար։ Շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց կարծես էլի իրողությունները փոխվել են։ Նախ, կարելի է ասել, որ ինչ նպատակով էլ որ ԶՊՄԿ-ն ցանականա օգտագործել շենքը՝ արդարացված չի լինի։ Ասենք՝ դժվար է պատկերացնել, որ արդյունաբերական հսկան կփորձի սպասարկման բիզնես իրականացնել, իսկ կառուցվող շինությունը այլ նպատակի ծառայացնելու համար նախատեսված չէ։ Հետևաբար, ԶՊՄԿ կեցվածքին վայել քայլ կարող է լինել շենքը Կապան քաղաքին նվիրելը՝ այն չօտարելու և բացառապես քաղաքապետարանը այնտեղ տեղակայելու և միայն այդ նպատակին ծառայեցնելու պայմանով։ Այսինքն, այսօր այդ շենքը կարող է վերածվել բազմաֆունկցիոնալ վարչական համալիրի, ուր բացի քաղաքապետարանից, կարող են տարբեր հատվածներում տեղավորվել նաև վարչական գործառույթներ իրականացնող որոշ հաստատություններ կամ էլ մարզային գրադարանը, որը ,,տարածված,, է մի քանի շենքերի բացվածքներում:

Ինչ վերաբերում է 80-ամյա թատրոնին, ապա այն, շենքը քանդելուց հետո և երկար տարիներ պայքարելուց հետո, ինչպես մարզային իշխանությունների, այնպես էլ ՀԹԳՄ նախագահ, Կապանի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ջանքերով, ունեցավ կացարան՝ նախկին ,,Սյունիք,, կինոթատրոնի շենքում։ Ստեղծագործական վերելքի ճանապարհով ընթացող, մարզի և տարածաշրջանի մշակութային կյանքում ահռելի ներկայություն հաստատած թատրոնի համար այս շենքն ընդամենը կացարան է, այո, որովհետև զուրկ է բոլոր պայմաններից, արդեն իսկ ,,երկհարկանի,, բեմը խոսում է այն մասին, որ թատրոնն այս շենքում չի կարող գործել:
Ի՞նչ անել, ինչպես լուծել թատրոնի շենքի հարցը՝ քիչ գումարներ ծախսելով: Կապանում է գտնվում մոռացության և անտերունչության մատնված Շինարարների պալատը, վեհաշուք մի կառույց, որի գոյության մասին այսօր շատերն են մոռացել: Թատրոնին լավագույն նվերը՝ հիմնադրման 80-ամյակի առթիվ, կարող է լինել հենց այդ շենքի գնումը։ Գուցե կգտնվի՞ մեկը, որը կխախտի ավանդույթը և կկատարի առաջին քայլը՝ Կապանին տալով արժանի նվեր, լուծելով միանգամից երկու հարց՝ թատորնի շենքի և կինոդահլիճի՝ ներկայիս թատրոնի շենքի: Ի դեպ, Կապանում նոր եկեղեցի կառուցելու կարիք չկա։ Այնպես որ, բարերարը պակաս փառքի չի արժանանա։ Կապանը քաղաքային մշակույթ ունեցող քաղաք է։ Մեզանում մարող այս հատկանիշը պահելու համար, քայլ է պետք։ Ու այդ քայլը պետք է անել հիմա, դուրս գալով առօրյա կենցաղային խնդրիներից։ Այլապես տեսանելի ապագայում սոցիալական խնդիրները չեն լուծվելու, իսկ արժեքների վերացումը կամ դրանք կողք դնելով, միևնույն է, սոցիալական հարցերը չեն լուծվում՝ պարզապես արժեհամակարգն ենք կորցնում։

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՐՏԻՍՏ և Լևոն Շանթի անվան մրցանակների դափնեկիր,
,,Մայրենիի դեսպան,, և ,,Գրական վաստակի համար,, մեդալակիր,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Դրամատիկական հանձնախմբի անդամ

Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված