Շատերն անուշադրության են մատնում այս հարցը, սակայն այն չափազանց կարևոր է. սեռական հարաբերության Էթիկա
LifeDoctors.am-ը գրում է.
Մարդն ունի մաշկի գերզգայուն մասեր` էրոգեն գոտիներ, որոնց գրգռումը հաճույք է պատճառում: Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ավելի հաճախ շրթունքներն են, առնանդամի գլխիկը, թլիփը, ամորձապարկը, ցայլքը, ազդրերի ներիքն մասերը: Կանանց էրոգեն գոտիներից են շուրթերը, ականջաբլթակները, կաթնագեղձերը, հատկապես պտուկները և հարպտուկային շրջանը, որովայնի ներքևի մասի մաշկը, ցայլքը, ազդրերի ներսային մասը, հետույքը: Սակայն կանանց սեռական օրգանների ամենազգայուն մասերն են ծլիկը, ամոթույքի մեծ ու փոքր շուրթերը, ինչպես նաև հեշտոցի մուտքը:
Սեռական հարաբերության սկզբում տղամարդը պետք է նրբանկատորեն գտնի կնոջ էրոգեն գոտիները և անցնի առավել զգայուն հատվածները գրգռելուն: Պետք է հիշել, որ էրոգեն գոտիների գրգռումը սեռական գրգռվածություն է առաջացնում էրոտիկ և հոգեբանական տրամադրվածության ժամանակ: Նկրագրված էրոգեն գոտիները մարդկանց մեծ մասի համար հաճախ նույնն են: Սակայն լինում են նաև անհատական, առանձնահատուկ էրոգեն գոտիներ, օրինակ` արմնկածալը կամ ծունկը, մատների մաշկը և մաշկի այլ հատվածներ:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ