Գերակտիվ սեռական ցանկություն. ի՞նչ պատճառներով է այն առաջանում
LifeDoctors.am/Սեռական ցանկության ավելցուկը, իբրև ինքնուրույն հանդիպող ախտանիշ, հազվադեպ և կլինիկական հետաքրքրություն հարուցող է: Կանանց սեռականցանկության գերակտիվությունը անվանում են ″նիմֆոմանիա″, տղամարդկանց համապատասխան վիճակը` ″դոնժուանիզմ″:
Սեռական ցանկության գերակտիվությունը պետք է տարբերակել բարձր սեռականակտիվությունից, որըբ հանդիպում է մանիակալ և հիպոմանիակալ վիճակներում: Կոմպուլսիվ և օբսեսիվ սեռական վիճակները նույնպես պետք է տարանջատել գերակտիվ սեռական ցանկությունից:
Սեռական օբսեսիաները լայնորեն տարածված են: Կան շատ այցելուներ, որոնք գերմտահոգված են իրենց սեռականությամբ և օրվա մեջ մի քանի անգամ զբաղվում են ձեռնաշարժությամբ: Սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ այցելունեը չեն զգում մշտական կամ կայուն սեռական ցանկություն:
Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ