Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»


Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Ագնեսա Շահնազարյանը. Ահա, թե ով է նրա Տղամարդը, ում հետ էլ ապրում է դերասանուհին

Life

Այսօրվա մեր զրուցակիցը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է:    

-Այժմ, բացի սերիալային զբաղվածությունից, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նաև «Պենելոպե» մոնոներկայացմամբ, որով մասնակցել եմ «Արմմոնո» փառատոնին, այժմ շրջագայում եմ աշխարհի տարբեր երկրներում

-Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատում էիք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Այն Պարոնյան թատրոնով փոխելու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ:

-Այո, Սունդուկյան թատրոնում աշխատել եմ 1996 թվականից: Երկու-երեք տարի առաջ, երբ տեղափոխվել էի Ռուսաստանի Դաշնություն, իմ պայմանագրի ժամկետը լրացավ: Քանի որ Հայաստանում չէի, չէի կարող այն երկարաձգել: Վերադարձից հետո հասկացա, որ ժանրային փոփոխություն եմ ուզում, կյանքի նոր փուլը ցանկացա նոր թատրոնում սկսել:

-Մեկնեք էիք Մոսկվա, հիմնել էիք Ձեր սեփական բիզնեսը: Ի՞նչը Ձեզ վերադարձրեց Հայաստան՝ հայրենասիրությունն ու կարո՞տը:

-Մարդիկ միշտ մտածում են, որ ես շատ առաջադեմ եմ, իմ տեսակը դրսում շուտ կհարմարվի: Ինքս էլ իմ մասին նման կարծիք ունեի: Բայց պարզվեց, որ այդպիսին չեմ… Այո, շատ հայրենասեր եմ, շատ եմ սիրում իմ երկիրը: Իմ տեսակը դրսում իր տեղը երբեք չի կարող գտնել: Նույնիսկ կապ չունի, թե որքան գումար ես աշխատում: Եթե քո սիրելի գործով չես զբաղվում և այն հողի վրա չես, որտեղ միշտ ապրել ես, քեզ միշտ էլ օտար ես զգում: Երևի, դա էր պատճառը, որ ես «գլխապատառ» վերադարձա Հայաստան: Աստված չտա, որ գնալու մասին նորից մտածեմ: Հուսանք, այնպես կլինի մեր պետությունում, որ երբեք ու ոչ-ոք գաղթի ճանապարհը նորից չի բռնի:

-Բայց դերասանները հաճախ բարձրաձայնում են, որ այստեղ ապրելը դժվար է:

-Դժվարությունը մասնագիտության հետ որևէ կապ չունի: Մեր օրերում, առհասարակ, դժվար է բոլորի համար: Մարդկանց աչքերից, դեմքից զգացվում է, որ դժվարությամբ են ծայրը-ծայրին հասցնում: Բնականաբար, սոցիալական այս վիճակը տանում է նրան, որ մարդիկ նորից մտածեն երկրից դուրս գալու մասին: Այդ թվում ինձ համար ևս սարսափելի դժվար է. ունես նոր մտահղացումներ, շատ պլաններ, որոնք իրականացման են սպասում: Դրան որոշ չափով սոցիալական վիճակն է խանգարում, որոշ չափով՝ հոգեվիճակը: Այսօր շատ դժվար է կայանալ, հաստատվել ու փորձել առաջ գնալ: Հուսանք, որ ամեն ինչ կփոխվի:

-Սեփական բիզնես ունենալու փորձ արդեն ունեք: Չե՞ք ցանկանում այստեղ էլ գեղեցկության սրահ ունենալ, որը եկամտի գլխավոր աղբյուր կծառայի:

-Իհարկե, ցանկանում եմ: Ես սիրում եմ աշխատել, և միշտ էլ նպատակ եմ ունեցել՝ ունենալ իմ բիզնեսը: Բայց այսպիսի ճշմարտություն կա. երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չի լինում, ցանկացած բիզնես սկսելուց առաջ պետք է գիտակցես, որ այն դատապարտված է փլուզման, անհաջողության: Եթե մարդիկ այսօր գումար չունեն, հացի խնդիր են լուծում, ըստ իս, յուրաքանչյուր էսթետիկ հաճույք պատճառող բան ստեղծելն անիմաստ է: Ամենամեծ երազանքս եղել է մանկական կենտրոն ունենալը: Երեխաներն այնտեղ կսովորեին, նաև ներկայացումների միջոցով կդաստիարակվեին, ճաշակ կձևավորվեր: Իհարկե, կենտրոնը նաև ժամանցային ուղղվածություն կունենար: Բնականաբար, այս երազանքս այժմ անհնար է իրականացնել, քանի որ մեծ գումարների հետ է կապված: Չեմ կարծում, որ Հայաստանում ապրելով՝ նման բան կկարողանամ երբևէ ստեղծել: Թեպետ՝ Աստված առաջ, չգիտենք մեզ ինչ է սպասվում:

-Ագնեսա, էկրանից այն կողմ, նաև բեմում դուք բավական էմոցիոնալ եք: Իրական կյանքում այդ էմոցիաները պահպանվո՞ւմ են:

-Իսկապես, ես շա՜տ էմոցիոնալ մարդ եմ, ինչն էլ էկրանից փոխանցվում է: Դա նաև այն բանից է գալիս, որ իմ տեսակով շատ մարդասեր եմ, զգացմունքային: Ինձ երբեմն թվում է, որ զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է:

-Երբևէ պահի տակ որոշում կայացրե՞լ եք, որի համար զղջացել եք հետագայում:

-Ոչ, ես այն տեսակն եմ, որը երբեք չի զղջում իր քայլերի համար, այլ ժպտում է ու անցնում: Նման մի դեպք կպատմեմ. 22-23 տարեկան էի և բոլոր հայկական ընտանիքների նման մեր տանն էլ խոսվում էր այն մասին, թե ինչու չեմ ամուսնանում, «տանը մնացի»: Երդվեցի՝ ով առաջինը եկավ ինձ ամուսնության առաջարկ անելու, կհամաձայնեմ: Մեր հարևանի տղան ամուսնության առաջարկություն անողների ցուցակում առաջինն էր, ես էլ համաձայնեցի ու նշանվեցինք: Մեկ-երկու ամիս անց նշանս հետ տվեցի, քանի որ հասկացա, ես այդ մարդու հետ չեմ կարող ապրել, դա պահի տակ էմոցիոնալ կայացրած որոշում էր, որը, բնականաբար, երկար շարունակվել չէր կարող (ծիծաղում է): Կարծում եմ, բոլորի կյանքում էլ պատահում է, որ պահի տակ պատասխանատու և կարևոր որոշում են կայացնում:

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը
Ամենադիտված