Դե մի քիչ թեթև տարեք. Արուսիկ Տիգրանյանը այդպես էլ ներողություն չխնդրեց իր վերջին հաղորդման համար
Life«Լավ Երեկո» հաղորդաշարից հայտնի դարձած Արուսիկ Տիգրանյանը իր վերջին մարտիության ռեպորտաժը անցկացրեց կանանց գաղութի պատերի ներսում: Այս անգամ էլ նախորդների նման հարցերը ծաղրական բնույթի էին, բայց պատասխանները՝ էլ ավելի անկեղծ ու պարզ: Սա, իհարկե, առաջացրեց հայ հանդիսատեսի դժգոհությունը: Մարդկանց դուր չէր եկել այն փաստը, որ Արուսիկը ծաղրում էր իր հարցերին անկեղծ պատասխանող կանանց, ովքեր իրենց պատիժն են կրում քրեակատարողական հիմնարկում:

Բնականաբար, քննադատությունների տարափի կողքով անտարբեր չանցան նաև Արուսիկի երկրպագուները, ովքեր պնդում էին, որ պետք է հումորով վերաբերել, քանի որ հաղորդման ձևաչափն է այդպիսին:

Ժամեր անց վերջապես Արուսիկը ակնարկներով «անդրադարձավ» իր անձի շուրջ ծագած վեճին, բայց այդպես էլ ներողություն չխնդրեց, այլ միայն նշեց. «Դե մի քիչ թեթև տարեք»:
Հուսանք՝ Արուսիկին այս միջադեպը չի խանգարի շարունակել աշխատանքը իր ուրույն ոճով և հիացնել բոլորիս իր գեղեցկությամբ ու մասնագիտական հմտություններով:
Նյութը պատրաստեց Intermedia24.ru կայքը