Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ


«Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ տղա չկա՞․․․». դիտողությունն ավարտվել է զինվորի սպանությամբ

TV

Մանրամասները՝ այստեղ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից  Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու:

Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգյանը, զայրանալով, ասել էր. «Մեկը չկա՝ էս գումարտակի բերանի փակի, անտեր ե՞ք, տեր չունե՞ք»:

Գևորգ Կոսոբոգլյանն ու Պավել Վարդիկյանը, գնալով ննջարան՝ վերոհիշյալ արտահայտության պատճառով վիճաբանել, ապա կռիվ են արել մի խումբ զինվորների՝  արտահայտությունն արած Հակոբ Գևորգյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Յուրա Սերոբյանի, Վաչագան Գրիգորյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Կոսոբոգլյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հակոբին ու Սամվելին:

Երբ փոխադարձ կռվի ժամանակ Հակոբը ձեռքով հարվածել է Պավել Վարդիկյանի գլխին, վերջինս Հակոբի գլխին հարվածել է զինվորական աթոռակով:

Գևորգ Կոսոբոգլյանըբռունցքով մեկ անգամ հարվածել է Սամվել Կարապետյանի դեմքին, ապա, ըստ մեղադրանքի, Հակոբ Գևորգյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբի կրծքավանդակի ձախ մասին ու սպանել է նրան:

Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք էր առաջադրված ինչպես դիտավորյալ սպանության, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելով՝ խմբի կազմում երկու անձանց նկատմամբ  բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Բացի Կոսոբոգլյանից՝ ամբաստանյալի աթոռին էին նաև ննջարանում խմբակային ծեծկռտուքի մասնակից չորս զինծառայողներ՝ Սամվել Կարապետյանը, Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանը, ովքեր մեղադրվում էին միայն ՀՀ քրեական օրենսգրքի  359 հոդվածի 2-րդ մասով:

Հինգ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն սպանության համար մեղադրվող Գևորգ Կոսոբոգլյանը: Նա արգելանքի տակ էր 2016 թվականի մայիսի 26-ից:

Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա նշել է, որ 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում իր գումարտակի զինծառայողների հետ գնացել է ճաշարան, որտեղ մարդաշատության պատճառով աղմուկ է բարձրացել:

Հակոբը ոտքի է կանգնել ու դիմելով միայն իրենց գումարտակի զինծառայողներին, ասել է. «Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ մի հատ տղա չկա՞, հելնի բերաններդ փակի, թե՞ տեր չկա, էլի անտեր եք մնացել»:

Ճաշից հետո ինքը գնացել է իրենց գումարտակի ննջարան, համածառայող Պավելի ու Մովսեսի հետ որոշել են գնալ Հակոբի զորանոց՝ պարզաբանում ստանալու:

Այնտեղ՝ նրանց ննջարանում, ինքը բարևել ու ասել է. «Մի քանի բառ կա փոխանակելու»: Պավելի ու Մովսեսի հետ նստել է մահճակալին՝ Հակոբի ու Սամվելի դիմաց: Ինքն ասել է, թե ճաշարանում շատ մարդ կար, բոլորն էլ տեր ունեն, ու Հակոբն արտոնություն չունի իրենց հետ այդպես խոսելու:

Հակոբը խոսքի տոնը բարձրացրել է: Ինքը նրան զգուշացրել է, որ հանգիստ խոսի:

Հակոբը ոտքի է ելել, կանգնել են բոլորը:

Հակոբը բռնել է իր օձիքից, ինքը բռնել է նրա ձեռքից: Ասել է՝ մենք եկել ենք հանգիստ խոսելու:

Հակոբն ասել է. «Գոհ եղիր, որ մենք մեզ սենց ենք պահում», ու ձեռքով հարվածել է իր դեմքին: Իր մեջքից բռնել, գցել են նախավերջին մահճակալին: Իրեն հարվածել են մի քանի հոգի: Ինքը փորձել է պատասխան հարվածներ հասցնել:

Ննջարան է մտել Արամը, քաշել-իրեն բարձրացրել է մահճակալից: Ինքը հարվածել է Սամվելին: Քիչ անց Հակոբը մոտեցել է իրեն, գցել է անկյունային մահճակալին, նստել է իր վրա, աջ ձեռքով  խեղդել է, իսկ ձախ ձեռքով հարվածել է իրեն:

Ինքը զգացել է, որ օդը չի հերիքում: Հակոբը երկու ձեռքով է փորձել իրեն խեղդել: Փորձել է մատները մտցնել իր աչքերի մեջ: Ինքը մտածել է, որ գտնվում է անելանելի վիճակում և բնազդաբար, չգիտակցելով իր գործողությունների հետևանքը, հանել է տաբատի գրպանում եղած դանակը, հավաքել է ուժերն ու հարվածել է Հակոբին: Հետո փախել, գնացել է զբոսայգի, դանակը խրել է հողի մեջ: Այդտեղից իրեն տարել են զորամասի շտաբ:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Կոսոբոգլյանի ցուցմունքը արժանահավատ է գնահատել: Դատարանը նշել է, որ մեղադրանքի կողմը այդ ցուցմունքը հերքող որևէ ապացույց դատաքննությամբ չի ներկայացրել:

Դատարանն արձանագրել է, որ մինչև կռիվը Գևորգը մի քանի անգամ ասել է, որ իրենք գնացել են հանգիստ խոսելու: Այդ հանգամանքը դատաքննությամբ չի հերքվել:

Դատարանում ամբաստանյալ Սամվել Կարապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ ննջարանում խոսակցության ընթացքում «կրքերը տաքացել են», Հակոբը հարվածել է Գևորգին: Ինքը պահել է Մովսեսին ու Պավելին, որ կռվին չխառնվեն: Հակոբը Գևորգին քաշել-տարել է անկյունային մահճակալի մոտ, հարվածներ է հասցրել: Ինքը մոտեցել է նրանց, որ հանդարտեցնի: Այդ ժամանակ Գևորգը ոտքի է կանգնել ու հարվածել է իրեն: Հետո Գևորգը մոտեցել է Հակոբին, երկուսով ընկել են մահճակալի վրա: Ինքը փորձել է նրանց բաժանել:  Քիչ հետո Գևորգը դուրս է եկել Հակոբի տակից ու փախել է: Հակոբը ոտքի է կանգնել ու տեսել է, որ կողքը վնասված է:

Ամբաստանյալներ Յուրա Սերոբյանը,  Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանն իրենց մեղավոր են ճանաչել, հրաժարվել են դատարանում ցուցմունքներ տալուց:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Կոսոբոգլյանին դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:

Դատարանի եզրահանգմամբ՝ Գևորգ Կոսոբոգլյանն իրականացրել է իր պաշտպանությունը, բայց դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ դանակով հարվածել է Հակոբ Գևորգյանին ու պատճառել է մահ:

Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2016 թվականի մայիսի 26-ից:

Սամվել Կարապետյանը մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարվել է 2 տարի ազատազրկման:

Յուրա Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ու վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկում:

Պավել Վարդիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկումը:

Վաչագան Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ Գևորգ Կոսոբոգլյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժողի իրավահաջորդին այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված վերաքննիչ բողոքները, վերաորակել է Գևորգ Կոսոբոգլյանի՝ առաջին ատյանի դատարանի կողմից վերաորակված արարքը:

Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել առաջին ատյանի դատարանի կատարած վերաորակումը՝ գործով ապացուցված չհամարելով, որ Գևորգ Կոսոբոգլյանը տուժողին մահ է պատճառել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում:

Վերաքննիչ քրեական դատարանը ապացուցված չի համարել նաև Գևորգ Կոսոբոգլյանի կողմից դիտավորյալ սպանության կատարումը՝ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:

Գործի հանգամանքների վերլուծության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Վերաորակման արդյունքում խստացվել է նաև Գևորգ Կոսոբոգլյանի նկատմամբ սահմանված պատիժը: Գևորգ Կոսոբոգլյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծեծկռտուքին մասնակից մյուս չորս ամբաստանյալների պատժի մասով, հակառակը, մեղմացում է եղել՝ նրանք իրական ազատազրկման չեն դատապարտվի՝ վերաքննիչ դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն, յուրաքանչյուրի համար սահմանել է փորձաշրջան:

Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Ամենադիտված