Ադրբեջանը կորցրել է հերթական զինծառայողին
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի պետական սահմանային ծառայության Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Թուրալ Նիզամի օղլու Նուրիեւը «ծառայողական պարտականությունները կատարելու» ժամանակ զոհվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է 7news.azլրատվական կայքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, իսկ զոհվածին հուղարկավորել են երեկ` նրա ծննդավայր Ջալիլաբադի շրջանում:
Նշվում է, որ Թուրալ Նուրիեւը զինծառայության է զորակոչվել Ջալիլաբադից 7 ամիս առաջ: Նրա հուղարկավորությանը մասնակցել են Պետական սահմանային ծառայության բարձրաստիճան սպաներ, Ջալիլաբադի շրջանի գործադիր իշխանության ղեկավարներ, շրջանի հասարակության ներկայացուցիչներ:
Զինծառայողի զոհվելու ստույգ մանրամասներ չի հաղորդվում:
2015 թվականի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում եւ պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան ելքով 6-րդ միջադեպն է, որի մասին հայտնում են ԶԼՄ-ները:
2015 թվականի սկզբից մինչ այժմ սոցիալական ցանցերի եւ այլ բաց աղբյուրների, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տվյալներով` տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է առնվազն 89 զինծառայող, 39-ից ավելի վիրավոր: