Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր


Երկու երես. կենդանակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության կողմերը

Life

Երջանկությունն առանց տխրության չի լինում, կյանքը` առանց մահի, հաջողությունը` առանց անհաջողության ու անկումների: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Նույնը վերաբերում է նաև մարդկանց. կենդանակերպի նշանների ներկայացուցիչներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Cluber.com.ua-ն ներկայացրել է մարդկանց բնավորության մութ և վառ կողմերը:

Խոյ: Խոյերն առանձնանում են ապրելու անհագ ցանկությամբ: Նրանք լի են էներգիայով, ամբիցիոզ են, նպատակասլաց ու կրքոտ: Խոյերը կարծես լույսով են լցնում վայրը, ուր գտնվում են: Նրանք ինքնավստահ են, խիզախ, վճռական, պատրաստ պաշտպանել իրենց,  չեն վախենում դժվարություններից:

Մյուս կողմից՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են նյարդայնանում, հաճախ տրամադրության անկումներ ունենում և ագրեսիվանում: Եթե որևէ բան չի ընթանում Խոյերի պլանների համաձայն, նրանք զայրանում են: Բնավորության մութ կողմերը վերահսկելու դեպքում խոյերը կարող են ի նպաստ իրենց՝ օգտագործել ներքին կրակը:

Ցուլ: Ցուլերը շատ են աշխատում կայունության հասնելու համար` սկսած աշխատանքից՝ մինչև անձնական հարաբերություններ: Նրանք նվիրված են զուգընկերոջը, սիրում են լավագույնը և դրան հասնելու համար պատրաստ են օր ու գիշեր աշխատել: Ցուլերը հավատարիմ են, հուսալի, պարզ:

Միևնույն ժամանակ՝ Ցուլերը հաճախ կամակոր, դաժան և անզիջում են լինում: Նրանք սեփականատեր են:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաշալի օրինակ են, թե որքան երկակի կարող է լինել մարդու բնավորությունը: Միևնույն մարմնում ապրում են իրար հակադիր երկու մարդիկ: Մի կողմից՝ Երկվորյակներն ընկերասեր են, սիրում են շփվել, երբեք չեն տրտնջում: Նրանք որևէ բանի թույլ չեն տալիս հուսահատության մատնել իրեն, շատ ընկերներ ունեն, սիրում են արկածներ:

Մյուս կողմից՝ Երկվորյակները հաճախ են կորցնում հանգստությունը և հակված են իմպուլսիվ որոշումների կայացման: Նրանք ցույց են տալիս բնավորության մութ կողմերը, երբ սթրես կամ դեպրեսիա են ապրում: Երկվորյակները հաճախ են անհանգստության զգացում ունենում միմյանցից այդքան տարբեր անձանց ներքին կոնֆլիկտի պատճառով:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ դրական հատկություններ ունեն` չնայած հաճախ են մոռանում այդ մասին՝ ցածր ինքնագնահատականի պատճառով: Նրանք հոգատար են, հավատարիմ, նվիրված, խորը: Խեցգետինները կարողանում են լսել և չեն մերժի օգնել նույնիսկ նրանց, ում  կարճ ժամանակ են ճանաչում:  Խեցգետինների համար դժվար է անկեղծանալ մարդկանց առաջ, բայց եթե խնդիրներ ունենաք, նրանք կթողնեն բոլոր գործերը` ձեզ լսելու և օգնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև ստեղծագործ են, բարի, զգացմունքային, ինչը շատերն են ի շահ իրենց օգտագործում:

Մյուս կողմից՝ Խեցգետինները պայքար են մղում ներքին «սատանաների» դեմ, ինչի մասին քչերը գիտեն: Նրանք ամեն բան սրտին մոտ են ընդունում, այդ պատճառով էլ հակված են դեպրեսիայի, անհանգստության, հոգեբանական այլ խնդիրների: Խեցգետինները հաճախ են զգացում ունենում, թե իրենց ոչ ոք չի հասկանում, ինչը հանգեցնում է ինքնամեկուսացման և ինքնախարազանման: Մարդիկ հաճախ համարում են, որ Խեցգետինը կլանված է ինքն իրենով, ինչը մասնակիորեն համապատասխանում է իրականությանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են մտածմունքների մեջ ընկնում, չափազանց պահանջկոտ են իրենց հանդեպ, բայց մեծամիտ չեն:

Առյուծ: Առյուծները լիդեր են, սիրում են ամեն ինչում առաջինը լինել: Նրանք նաև ամբիցիոզ են, ուրախ, ինքնավստահ:

Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են կենտրոնանում միայն իրենց վրա, սնափառ են, չափազանց դրամատիկ: Չնայած նրանք ընկերասեր են` կարող են նաև մակերեսային ու թեթևամիտ լինել:

Կույս: Կույսերն ուշադրություն են դարձնում նույնիսկ ամենափոքր դետալներին և կարող են ժամերով մտածել` ճիշտ որոշում գտնելու համար: Նրանք կազմակերպված են, տրամաբանական մտածողություն ունեն, երկաթյա համբերություն: Կարող են լուծել ցանկացած խնդիր, կարողանում են լսել:

Սակայն Կյույսերն ամեն ինչ չափազանց լուրջ են ընդունում, ինչը հաճախ բարդացնում է նրանց կյանքը: Կույսերը միշտ պետք է ծրագիր ունենան, որպեսզի կայունություն զգան: Ավելին, նրանք կարող են դաժան, սառը և անտարբեր թվալ, քանի որ հաճախ են ինքնամփոփ դառնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են քննադատել՝ ինչպես իրենց, այնպես էլ՝ մյուսներին:

Կշեռք: Կշեռքները խաղաղասեր են, մարդկանց նկատմամբ հարգալից և բարի վերաբերմունք են դրսևորում: Սիրում են օգնել մարդկանց, աշխատում են ցանկացած գնով կյանքում հավասարակշռություն պահպանել:

Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների պահվածքը հաճախ պրակտիկ չէ, քանի որ նրանք խաղաղասեր են և միշտ փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Սա, իհարկե, դրական հատկություն է, սակայն կյանքում իրավիճակներ են լինում, երբ հարկավոր է դիմակայել մարդկանց և պաշտպանել ինքդ քեզ: Կշեռքները երբեմն վճռական չեն լինում, դառնում են ինքնամփոփ, ինչի հետևանքով նրանց ճանաչելը կարող է անհնար թվալ:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սրամիտ են, նրանց բնորոշ է սարկազմը: Կարիճները նաև շատ զգացմունքային են, հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները, որպեսզի մարդիկ չկարողանան օգտվել դրանից: Կրքոտ են, կազմակերպված, անկախ և հավատարիմ:

Մյուս կողմից՝ Կարիճները կարող են հիշաչար, վրեժխնդիր լինել, սիրում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Տանել չեն կարողանում, երբ դավաճանում են իրենց, և զայրանալու, բղավելու փոխարեն՝ հանգիստ վրեժի ծրագիր են մշակում: Զգույշ եղեք, մի կտրեք Կարիճների ճանապարհը, քանի որ դա կարող է ձեր դեմ շրջվել:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց են ձգում մարդկանց: Լավատես են, սիրում են արկածներ:

Սակայն Աղեղնավորների համար դժվար է կենտրոնանալ մի բանի վրա, նրանք մի գործից անցնում են մյուսին` առանց հստակ ծրագրի: Առանձնանում են բռնկուն բնավորությամբ, հեշտ են նյարդայանում: Աղեղնավորներն արագ ձանձրանում են, երբ հստակ նպատակ չունեն: Նրանք կարող են դժվարանալ վերահսկել իրենց, հատկապես, երբ անհանգստացած են: Այդ պատճառով էլ հնարավոր չէ կանխատեսել` ինչ սպասել Աղեղնավորներից:

Այծեղջյուր: Կենդանակերպի նշանների շարքում ամենաաշխատասերն են: Նրանց շարժիչ ուժը հարստությունն ու հաջողությունն են, և Այծեղջյուրները ցանկանում են կյանքում լավագույնի հասնել: Նրանք նպատակասլաց են, իմաստուն, պրակտիկ, կազմակերպված, լավ լիդեր են, քանի որ կարողանում են տեսնել ընդհանուր պատկերը և միշտ իրականացնում են խոստումները: Աշխատանքը մեծ տեղ ունի Այծեղջյուրների կյանքում:

Միևնույն ժամանակ՝ Այծեղջյուրները շատ կամակոր են, սնափառ, անզիջում: Նրանց համար դժվար է լսել մարդկանց: Բարդ բնավորություն ունեն, ինչը հաճախ նյարդայնացնում է:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ճանապարհորդել, ծանոթանալ այլ մշակույթների և նոր մարդկանց հետ: Նրանք կարող են ժամերով խոսել, քանի որ հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն, սիրում են միշտ որևէ նոր բան փորձել: Ջրհոսներն առանձնանում են սրամտությամբ, լավ լիդեր են դառնում:

Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են փակ, փոփոխական և ոչ զգացմունքային թվալ: Նրանք պրակտիկ են, բայց եթե չկարողանան ղեկավարել զգացմունքները, կարող են հարաբերություններում խնդիրներ ունենալ:

Ձկներ: Ձկները զգացմունքային են, դյուրազգաց, հոգատար, ստեղծագործ: Այս հատկությունների շնորհիվ նրանք հրաշալի ընկերներ են դառնում: Նրանք հավատարիմ են, սիրող, մտերիմների համար շատ բանի են պատրաստ:

Ամեն դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներ դժվարությամբ են համակերպվում իրականության հետ, այդ պատճառով էլ կարող են խուսափել դրանից: Ձկները սիրում են միայնակ մնալ, նրանց ժամանակ է հարկավոր:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված