Կրակոցներ Ագարակում. Քաղաքապետի մատը խա՞ռն է
ՀասարակությունԱգարակում հնչել են կրակոցներ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ եւ դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ անհայտ անձինք «Պորշ Կայեն» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին եւ կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ագարակի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:
Աղբյուրը՝ NEWS.am