Կանանց ո՞ր հատկանիշներն են առաջինը գրավում տղամարդկանց ուշադրությունը
LifeՏղամարդկանց հասկանալը այդքան էլ բարդ չէ, պարզապես պետք է ուշադիր լինել: Հետազոտություններից շատերը ցույց են տալիս, որ տղամադիկ առաջինը այս հատկանիշներն են նկատում կանանց մեջ .

Ժպիտ
Ժպտալու ժամանակ կինը ավելի գրավիչ է դառնում: Ժպիտը կնոջ լավ տրամադրության ու երջանիկ լինելու մասին է խոսում: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ժպիտը դրական ազդեցություն է թողնում դիմացինի վրա: Անկեղծ ժպիտը կնոջը չափից ավելի գրավիչ է դարձնում:
Աչքեր
Աչքերը հոգու հայելին են և կարող են շատ բան պատմել մեր մասին: Աչքերը յուրահատուկ մագնիսական ուժ ունեն, որով կարողանում են ձգել մարդկանց: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 70 %-ը առաջին հերթին ուշադրություն են դարձնում կանանց աչքերին:
Մազեր
Խնամված և գեղեցիկ մազերը չեն կարող անտարբեր թողնել տղամարդկանց: Մազերի խնամքի վրա ծախսված ժամանակը զուր չի անցնի, քանի որ տղամարդը անպայման կգնահատի ձեր ջանքերը:
Կուրծք
Կանանց մեծ մասին թվում է, որ տղամարդիկ առաջինը նկատում են իրենց կուրծքը, սակայն նրանք այդքան էլ մակերեսային չեն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կնոջ կուրծքը նկատում են աչքերից և ժպիտից հետո միայն:
Բնականություն
Նրանք միշտ նկատում են այն, թե որքան բնական եք դուք: Նրանք չեն սիրում արհեստական եղունգներ, թարթիչներ, մազեր, իսկ դրանց առկայությունը նրանց կողմից միանգամից կնկատվի:
Սովորե՛ք ընդգծել ձեր առավելությունները և եղեք բնական :
Շարունակությունը ՝ այստեղ